![]()
Ի հեճուկս հնարավոր սպասումների՝ ռազմական շքերթից հետո Բելառուսում ոչ թե ավելացել, այլ նվազել է թոքաբորբով հիվանդացության դեպքերի թիվը։ Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ուրույն դիրքորոշում ունի կորոնավիրուսային համաճարակի նկատմամբ։
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ նա ասել է, որ մաքուր օդին անցկացված ժամանակը ավելի լավ է ազդել, քան եթե զորահանդեսի մասնակիցները ինչ-որ տեղ փակի տակ լինեին։ Ավելին, Բելառուսի նախագահը նշել է, որ թոքաբորբով հիվանդների քանակի նվազումը իրենց թույլ է տվել ազատել լրացուցիչ անկողնային տեղեր՝ հիվանդների քանակի հնարավոր ավելացման համտեքստում։
Լուկաշենկոն, հիշեցնենք, եզակի երկրների ղեկավարներից է, որ արտակարգ դրություն չի սահմանել կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում։ Բելառուսում այդ ընթացքում վարակվածների թիվն արդեն մոտ 25 հազար է, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ առնվազն 142։
![]()