Գիշերը վրացի սահմանապահները հարձակվել են ռուս վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա

Հերթափոխի պետն ասել էր, որ ես այստեղ եմ մեռնելու․ վրացի սահմանապահները գիշերը հարձակվել են ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա։ ArmDaily.am-ի հետ զրույցում Վերի Լարսի անցակետում մնացած կինը պատմեց, որ գիշերը 1։30-ի սահմաններում, երբ իրենք քնած են եղել մեքենաներում՝ վրացական անցակետի հերթափոխի պետը հարձակվել է իրենց վիա։

«Փորձում էին վրաերթի ենթարկել մեքենաներից դուրս եկած տղաներին։ Մեզ 10 րոպե ժամանակ էին տալիս, որ տարածքից հեռանանք։ Հերթափոխի պետը տղաներից մեկին ասել էր, որ բոլորը տարածքից հեռանալու են, բացի ինձանից, որ ես այստեղ եմ մեռնելու»։

Կինը պատմեց, որ ահազանգել են ոստիկանություն, շտապ օգնություն են կանչել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն եկել։ Նա նաև նշեց, որ Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների թիվը ավելանում է։

«Եթե մի քանի օր առաջ 15-20 հոգի էինք, այսօր արդեն 30 մարդ կա սահմանին»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին վերադառնալ նախկինում իրենց բնակության վայր, երեկ նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն էին հանդիպել սահմանին մնացած քաղաքացիների հետ և հորդորել վերադառնալ, սակայն վերջիններս նշում էին, վերադառնալու տեղ չունեն, քանի որ աշխատատեղերը փակվել են, իսկ իրենք բնակարանների վարձավճարները չեն չեն կարող տալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ