![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, ինչի համար էլ պետք է պահպանել կանոնները։
«Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները», – ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ ստորև ներկաացված տեսանյութում:
Մի քիչ քայլեցի Կենտրոնում։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, May 13, 2020
![]()