Անգլիկան եկեղեցու առաջնորդը կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է հիվանդանոցում

Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է լոնդոնյան հիվանդանոցում։

Նա որպես կապելլան (հոգևորական) կամավոր աշխատել է սուրբ Թոմասի հիվանդանոցում, որտեղ էլ 1 շաբաթ անցկացրել է կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նշվում է, որ 64-ամյա հոգևորականը մինչ այդ անցել է անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ կիրառման և վարակակիրների հետ անվտանգ շփման կուրսեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ