Սյունիքի մարզում Niva-ն, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. ամուսիններին ու նրանց երեխային հիվանդանոց տեղափոխող մեքենան նույնպես վթարի է ենթարկվել

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը և 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, ով իր վարած Opel մակնիշի 10 ԼQ 055 համարանիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել և տեսնելով անօգնական վիճակում գտնվող վիրավոր քաղաքացիներին՝ իր ավտոմեքենայով տեղափոխել է, սակայն վիրավորներին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան, խույս տալով փոսերից, բախվել է ծառին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ