«Իշխանական պատգամավորներին կխնդրեմ այլևս չշոշափել ու չանդրադառնալ Մարուքյաններին, արհամարհանքը միակ ու խելամիտ վերաբերմունքն է այս անձանց հանդեպ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյն էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

ՀՀ իշխանություններին ու իշխանական պատգամավորներին կխնդրեմ այլևս չշոշափել ու չանդրադառնալ Մարուքյաններին, հա, 2 եղբորն էլ…

Սրանց ամեն մի սադրանքին պատասխանելով նորանոր սադրանքների մեջ եք ներքաշվելու:

Էս մարդիկ իրենց իրական դեմքն արդեն իսկ ցույց տվեցին, շարքային անպատասխանատուներ են, ովքեր իրենց հնչեցրած հայհոյանքների համար թե տղամարդուն վայել և թե մարդկայնորեն, բարոյական պատասխանատվություն չեն կարող կրել… ցածր սոցիալական պատասխանատվությամբ մարդիկ են…

Արհամարհանքը միակ ու խելամիտ վերաբերմունքն է այս անձանց հանդեպ:

Ու երևի թե բոլորի համար արդեն իսկ պարզ է, թե վերջիններս ինչ վաստակ ունեն ու ինչ տղա են:

Հանրությունն իր գնահատականն արդեն իսկ տվել է վերջիններիս, դրանից լավ պատասխան չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ