Ամուրի շրջանի գերեզմանատանն արջը փորել է թարմ գերեզմանը

Ամուրի շրջանի գերեզմանատանը արջը նոր թաղված դիակի վրա է հարձակվել: Ծուռթաթը ոչ միայն փորել է գերեզմանը, այլև ոտնձգություն կատարել հանգուցյալի նկատմամբ: Արտակարգ դեպքը նկարահանվել է:

Գիշատիչը գնացել է Տինդայի նոր գերեզմանատուն: Նրան գրավել է վերջերս մահացած տեղի բնակչի գերեզմանը: Ականատեսները պնդում են, որ արջը հասել է դագաղին և կերել հանգուցյալի մարմնի մի մասը:

Նշվում է, որ գերեզմանը խորը չի եղել, այդ կապակցությամբ քաղաքային իշխանությունները մտադիր են բողոքով դիմել դատախազին հուղարկավորության կանոնների խախտման վերաբերյալ:

Կենդանին, ամենայն հավանականությամբ, կսպանվի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ