«Եթե պետք լինի, կերպարի համար գլուխս ամբողջությամբ կսափրեմ». Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը նոր ֆոտոշարք ունի։

«Այս կերպարն ընտրեցինք, որովհետև շաբլոն չէր։ Ես միշտ փորձում եմ վստահել մասնագետին, իսկ էքսպերիմենտներն ինձ համար մասնագիտական հաճույք են»,- ասաց դերասանուհին։

Ըստ Անիի՝ այս լուսանկարներում ուժ ընդգծելու առաջնային խնդիր չեն ունեցել։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ կարողանո՞ւմ է ուժային գործեր անել. «Նայած ինչ, ուժերիս սահմանում՝ այո»։

Անին իրեն ուժեղ մարդ է համարում, թե ինչու, չի բացատրում, ասում է՝ այդպես է ստացվել։

Լսարանը հաճախ նրան «մեղադրում» է տղայական ոճի համար, թեև դերասանուհին ուշադրություն չի դարձնում նման որակումներին։

«Չեմ հասկանում այդ «մեղադրանքը»։ Ոճը սպորտային է, իսկ մազերի երկարությունը ոչինչ չի որոշում։ Ես դերասանուհի եմ, եթե կերպարի համար պետք լինի ամբողջությամբ սափրել գլուխը, դա խնդիր չի լինի։ Ես սիրում եմ ռիսկային էքսպերիմենտներ, իսկ դատարկ քննադատողները վաղուց անցնում են ականջիս կողքով»։

Շատ դերասաններ մարմնավորում են հակառակ սեռի։ Հարցին՝ մտածե՞լ է մասնագիտական փորձարկումների շրջանակում տղայի դեր խաղալու մասին, Անին ժպիտով պատասխանեց. «Մտածողը ես չեմ։ Եթե պետք լինի կենդանու էլ կխաղամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ