Վրաստանի խիստ կարանտինային գոտում համաճարակաբանական իրավիճակը բարելավում է


Վրաստանի Բոլնիսի շրջանում, որը մինչ օրս համարվում է խիստ կարանտինային գոտի, ևս հինգ մարդ է առողջացել կորոնավիրուսից, տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»:

Ընդհանուր առմամբ, Բոլնիսի շրջանում գրանցվել է վարակի 121 դեպք, առողջացել է 37-ը, 3-ը՝ մահացել: Շրջանում կարանտինը չի հանվել վարակման նոր դեպքերի գրանցման հետևանքով:

Այս պահին համաճարակաբանները շարունակում են աշխատել Սավանեթի գյուղում, որտեղ ապրիլի 15-ից գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: Գյուղում կորոնավիրուսային թեստի համար նմուշներ են վերցվելու 40 բնակչից: Այսօր երեկոյան պետք է հրապարակվեն Բոլնիսի շրջանի 48 բնակչի թեստերի արդյունքները: Նրանց մեծ մասը Գետա գյուղի բնակիչ է: Այդ գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ