Երևանում հեծանվով փորձել են վրաերթի ենթարկել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։

Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։

Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։

Հավելենք, որ  Ն. Բաղդասարյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ