Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը

Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռևս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Թեպետ բժիշկներն ու ամբողջ բժշկական անձնակազմն իրենց աշխատանքում մշտապես օգտագործում են մեկանգամյա ձեռնոցներ, սակայն նրանք ձեռքերը պաշտպանում են միայն աղտոտող նյութերից, օրինակ՝ արյունից և այլ կենսական հեղուկներից: Մանրէներից և վարակներից ձեռնոցները պաշտպանում են միայն շատ կարճ ժամանակով:

Բանն այն է, որ ձեռնոցները պատրաստված են ծակոտկեն նյութից: Հետևաբար, որքան երկար եք դրանք կրում, այնքան ավելի հեշտ կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմները: Սա այն պատճառներից մեկն է, որ բժիշկները, մեկանգամյա ձեռնոցներ օգտագործելուց հետո, ձեռքերը մանրակրկիտ լվանում և ախտահանում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ