![]()
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսաուղերձի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրադանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հետևյալը.
«Ես կանդրադառնամ պարոն Մարուքյանի տեսաուղերձի միայն մի հատվածին, միակ հատվածին, որը քաղաքական էր, որովհետև մյուս հատվածները չեմ համարում քաղաքական: Քաղաքական էր մանդատները վայր չդնելու հատվածը, որը մենք լսեցինք»:
Մակունցը նշեց, որ քաղաքական հետևանքների իրենց առաջարկն իրենք հստակ ձևակերպել են: Նա ակնհայտ համարեց, որ «Լուսավոր Հայաստանը» հանրային կերպով իր մեղքի մասնաբաժինը չընդունեց:
«Ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում հետևություններ կանեն միջադեպի հետ կապված, հույս ունեմ, որ քննարկումների բովանդակային դաշտ կվերադառնան»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Այսօր Ազգային ժողովում մեր թիկունքում հնչող սպառնալիքների մասին
Այսօր Ազգային ժողովում մեր թիկունքում հնչող սպառնալիքների մասին
Posted by Edmon Marukyan on Monday, May 11, 2020
![]()