Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից:

Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի: Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։

Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ