«Նա ինձ այդպիսին ընդունեց եւ կնության առավ»․ Անի Քոչարյան

Անի Քոչարյանը պանդեմիայի պատճառով ավելի հաճախ է տանը լինում, ինչի առթիվ տղան շատ գոհ է: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհին խոստովանել է, որ կարոտել է բեմը, զրուցել ենք նաեւ որդու սերիալային դեբյուտի մասին։

«Երկու ներկայացման պրեմիերա ունեինք, որոնք անժամկետ հետաձգվեցին, իսկ սերիալի նկարահանումները շարունակվում են: Այս ամիսը թատրոնում արձակուրդային ձեւակերպեցին, հուսանք՝ հունիսից կվերսկսենք փորձերը, իսկ արդեն սեպտեմբերին`ներկայացումները:

Թեեւ կցանկանայի ավելի շուտ լիներ հանդիսատեսի հետ շփումը, բայց ամեն ինչ իրավիճակից է կախված: Շատ եմ կարոտել բեմը, այն որեւէ բանով չես կարող փոխարինել»,-նշել է նա:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է ընտանիքի առօրյան․«Տղաս շատ գոհ է, քանի որ ամեն օր իր սիրելի ուտեստներն է ուտում: Նախկինում էլ պատրասում էի, բայց ոչ հաճախ, քանի որ աշխատանքային բուռն ընթացքի մեջ էի, ազատ օր գրեթե չունեի: Եթե սերիալների դեպքում ազատ օր է համարվում կիրակին, ապա այն անցկացնում էի թատրոնում»:

Անին նշել է, որ ի տարբերություն տղայի, ամուսինը կենցաղային հարցերում պահանջկոտ չէ.«Նա միշտ փորձել է ըմբռնումով մոտենալ իմ զբաղվածությանը:

Նախկինում բոլորս աշխատանքից հոգնած տուն էինք գալիս, փորձում հանգստանալ, իսկ այժմ ավելի շատ ժամանակ ենք կարողանում միմյանց տրամադրել, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքի: Կարծում եմ՝ երբ անցնենք կյանքի բուռն ռիթմին, կարոտելու ենք մեր շփումները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ