![]()
Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում բռնկված թեժ միջադեպքի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին ամբիոնից ասաց․ «Շմայսություն մի արեք»։
Փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է վերաբերվում այս իրողության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը։
Dailypress-ի հետ զրույցում ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ընդգծեց՝ Շմայսը մականուն չի, այլ ՝ պատմություն։
«Նման դեպքեր շատ են լինում և դեռ շատ կլինեն , մի անհանգստացեք։ Դա սովորական բան ա» ,-ասաց Առաքել Մովսիսյանը՝ նկատելով ,որ իր անունը շատ է հնչել նոր խորհրդարանում։
Մեր հարցին, թե արդյո՞ք փորձել է այսօր զրուցել Էդմոն Մարությանի հետ՝ հասկանալու համար , թե ինչու՞ հենց իր անունը հիշատակեց, Մովսիսյանը պատասխանեց,
«Դե կարևորը , որ իմ անունը լավ անուն ա, հիշեցին իրենք։ Իմ անունը մի հատ ա երկրում, չեն կարա չհիշեն։ Ես ինչ գործ ունեմ խոսամ , եթե ես խոսելու լինեմ, ուրեմն ներկա կլինեմ այնտեղ։ Իմ անունը պատերազմական ժամանակներից մնացած անուն է։ Շատ ճիշտ են արել, որ մայիսի 9-ին իմ անունը հիշել են։ Այսօր մայիսի 8-ն է՝ Հաղթանակի օրն է և հիշել են իմ անունը , որպես լավ կռվող տղաներից մեկը» ,- եզրափակեց Առաքել Մովսիսյանը։
![]()