Տեսահոլովակի պրեմիերա. Սոֆի Մխեյանն ու հայկական շոու բիզնեսի հայտնիներն իրենց պատշգամբներից ջերմ բարեւ են հղում մարդկանց

Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Մենակ չես» երգի հիման վրա:

Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել են Դեր Հովան եւ Արփի Շահնուբարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքն է՝ Սոֆին:

Տեսահոլովակում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Դեր Հովան, Սարո Թովմասյանը, Նարինե Մանուկյանը, Սիլվա Հակոբյանը, Վահե Բեգոյանը, Անահիտ Կիրակոսյանը, Հրաչ Քեշիշյանը, Լուսինե Թովմասյանը, Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը, Նիկ էգիբյանը, Սոնա Ռուբենյանը, Արամեն ու Աննան, Վարդան Բադալյանը, Էրիկը, Արփի Շահնուբարյանը, Հրանուշ Եղոյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Կամո Թովմասյանը եւ Տիգրան Մնացականյանը: Նրանցից շատերին կտեսնեք ընտանիքների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ