Գիտնականները մշակել են կորոնավիրուսից մահվան հավանականության հաշվիչ

Լեհ հետազոտողները ստեղծել են ծրագիր, որը թույլ է տալիս հաշվարկել կորոնավիրուսի ծանր ընթացքի և դրանից մահվան հավանականությունը, հայտնում է НТВ-ն:

Ծրագրի մշակմանը մասնակցել են բժիշկներ, համաճարակաբաններ, մաթեմատիկոսներ և ծրագրավորողներ: Նրանց ստեղծած ծրագիրը հաշվի է առնում մարդու տարիքը և սեռը, ինչպես նաև՝ տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների չորս հիմնական տիպերի վերաբերյալ:

Ծրագրի մշակող, բժշկական գիտությունների դոկտոր Պյոտր Բանդոշը նշել է. «Կորոնավիրուսից մահվան ռիսկը շատ հստակ կախված է ապրելակերպից և դրա հետ կապված հիվանդություններից, ներառյալ ճարպակալումը, շաքարախտը, հիպերտոնիկ հիվանդությունը և դրանց բարդությունները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ COVID-19- ի մահացու ելքերն առանց քրոնիկ հիվանդությունների մարդկանց շրջանում 1 տոկոսից ցածր է»:

Ծրագրով հաշվարկվել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքում առանց քրոնիկ հիվանդությունների 30 տարեկան տղամարդու համար մահվան վտանգը կազմում է 0,03%, իսկ նույն տարիքի կնոջ համար՝ 0,02%: Եթե շաքարախտով և ուռուցքային հիվանդությամբ ​​ութսունամյա տղամարդը վարակված է կորոնավիրուսով, ապա ռիսկն արդեն 25.86% է: Նույն տարիքի և նույն հիվանդություններով կնոջ համար՝ 14.03%:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ