![]()
S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը հայտարարում է կուսակցություն ստեղծելու մասին։ Նոր կուսակցությունը լինելու է ստանդարտներից դուրս։
Կուսակցությունն անվանվելու է Annihilation կամ ինքնաոչնչացում. հիմքում զրոյից նոր «ես» ստեղծելու գաղափարն է։
Բարսեղյանը նաև նշեց՝ բոլոր համակիրներն ազատ են՝ միանալու իրենց կուսակցությանը։
Ավելի վաղ S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, նշել՝ թեման կրկին ակտիվացել է, ու դարձյալ խոսում են հանքի շահագործման մասին:
«Պաթոս չհասկանաք ասածս, սա այն է, ինչին ես եկել եմ տարիների ընթացքում: Մենք ունենք ՀՀ տարածք՝ Երկիր մոլորակի մյուս պետություններից դուրս: Մենք կռվել, պայքարել ենք, որ Երկիր մոլորակի վրա ունենանք այս մի կտոր հողը՝ հանուն մշակույթի, արվեստի, պատմության, մեր ապագայի: Մեր արժեհամակարգը պահելու համար ենք այս տարածքը պահել ու անունը դրել Հայաստանի Հանրապետություն, ներառյալ՝ Արցախը:
Եթե մենք հանքը բացում ենք և այն «տնտեսություն» բառի տակ անցկացնում ենք, կորցնում ենք երկիրը ստեղծելու իմաստը ու թե հանուն ինչի է զինվորը սահմանին կանգնած պահում այդ հողը»,- ասել է նա:
![]()