«էնքան տղամարդ չեղաք, որ Միքայելյան Սասունի ու Սիմոնյան Ալենի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար ներողություն խնդրեք…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մարուքյանը լալահառաչ տեքստ է շարադրել, վերջում էլ, թե բա «Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերնրին»:

Հետաքրքիր է ո՞ր մարտահրավերին …

ԱԺ նիստերի դահլիճից փոխխոսնակին անպատասխանատու ձևով ամենավերջին հայհոյանքը տալու ու դրա համար անգամ հանրությունից ներողություն չխնդրելու՞ մարտահրավերին…

Պատերազմով անցած հրամանատարի կողմից Ձեզ ուղղված «հոպարի» համար էդ հրամանատարի վրա խորոզի նման հարձակվելու՞ մարտահրավերին…

Անպատասխանատու ձևով պատերազմով անցած հրամանատարին հայհոյելու ու հետո էդ գրառում ջնջելու՞ (կարծես թե բան էլ չէր եղել) մարտահրավերին…

Միքայելյան Սասունն էնքան տղամարդ էր, որ իրա հասցեին ուղղված հայհոյանքին չպատասխանեց, մեծահոգաբար լռեց, թողեց որ մնացածը դուք հասկանաք ու անեք …

Բայց միևնույն է, եղբոր ընկերոջը՝ վարչապետին հայհոյող անպատասխանատուների ուղեղի ծալքերին դա հասու չէ… Հասու լիներ գրելուց առաջ կմտածեր…

Գիտեք, անսխալ մարդ չկա, բոլորն էլ կարող են սխալվել, բայց ամենակարևորը հնարավորինս շուտ էդ սխալը գիտակցելն է ու հաջորդ անգամ էլ չկրկնելը..

էնքան տղամարդ չեղաք, որ Միքայելյան Սասունի ու Սիմոնյան Ալենի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար ներողություն խնդրեք…

ՀԳ. Վարչապետը ճիշտ էր նկատել, Մարուքյանը հայտնվեց Աշոտյանի դերում, դե մի օր էլ Աշոտյանի «ուղով» կգնա…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ