Մարտունիում վարակված երկու անձինք թաղման են մասնակցել․ 30-40 հոգի ինքնամեկուսացված է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախօրեին կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք է հաստատվել ամուսինների մոտ։ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նրանք 10 օր առաջ մասնակցել են թաղման արարողության իրենց գյուղում։

«Թաղման մասնակիցները՝ մոտ 30-40 հոգի, ինքնամեկուսացված են իրենց տներում, բուժամբուլատորիայի աշխատակիցներն այցելում են, ջերմաչափում են անում։ Ախտանիշներ այս պահին ոչ մեկի մոտ չկան»,- ասել է նա՝ նշելով, որ ամուսինների վարակի օջախ է հանդիսացել նրանց տուն այցելած՝ վարակը կրող մեկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։

Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով, ընդհանուր 17։

Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 32561։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ