«Հայաստանի կործանիչ ավիացիան…». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հեղափոխությունից առաջ և հետո. Հայաստանի կործանիչ ավիացիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Սու-30 ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը:

Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Ի տարբերություն Սու-27 կործանիչի` Սու-30 կործանիչն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար:

Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը:

Մի քանի զորավարժությունների ժամանակ այս կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք է ծառայել, որպեսզի արագացվի F-22 կործանիչների արտադրությունը:

Հեղափոխությունից առաջ եւ հետո. Հայաստանի կործանիչ ավիացիան

Հեղափոխությունից առաջ եւ հետո. Հայաստանի կործանիչ ավիացիան:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 11, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ