«Իմ հանդեպ սպառնալիքները ավելի վաղ են սկսել»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ սպառնալիքներն, ինչպես ինքն է ասում, սկսվել են դեռ երկու եւ ավելի ամիս առաջ:

Այդ սպառնալիքների մասին Խառատյանը ֆեյսբուքի իր էջում որպես հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Խառատյանն ասաց՝ առայժմ իրավապահ մարմիններից արձագանք չի ստացել:

«Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Harutyun Marutyan-ին, Երեւան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս:

Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ եւ ապահովել մեր անվտանգությունը»,-գրել է Խառատյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ