![]()
Բադասյանի հետ քննարկում է վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:
«Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր պետք է խոսենք դատաիրավական համակարգում տեղի ունեցող և սպասվող փոփոխությունների մասին և կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացի, որ մենք թերևս բավարար մասշտաբով չենք լուսաբանել դատական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, և այսօր շատ են ձևակերպումները, որ մենք վեթինգ ենք խոստացել և մոռացել ենք մեր խոստումը: Կուզենայի, որ մեր զրույցի ընթացքում մանրամասնենք՝ ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մեր խնդիրն այն է, թե ինչպես մենք ենք ազատվելու «վատ դատավորներից»: Վարչապետը տեղեկացրեց, որ այս ընթացքում աշխարհում վեթինգի միջազգային փորձն է ուսումնասիրվել:
«Իմ կարծիքով՝ կարևոր է, որ ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ ով է համալրելու դատական համակարգը»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում ենք վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 11, 2020
![]()