![]()
Մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ բանակի հրամանատարության կողմից անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում:
«Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին հանձնել են նոր բնակարանների վկայագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ…
Posted by Պաշտպանության Բանակ on Monday, May 11, 2020
![]()