Ի՞նչ են պատմում ականատեսները ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա հարձակման մասին

Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, զինված անձը մտել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղ, հնչեցրել է սպառնալիքներ ու հեռացել:

Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի` Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղ։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից։

«Առավոտյան 10։40-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի մասնաճյուղ։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը»,–ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում:

SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ