![]()
ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ:
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, փլուզման 6, պայթյունի 1, քարաթափման 7, ուժեղ կարկուտի 1 և որոնողափրկարարական 2 դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 17 փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք. տուժել է 6 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
![]()
![]()