![]()
Արարատի մարզպետարանը «Ուրախ լուր» խորագրով հետևյալ գրառումն է արել.
«Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի ապրիլին ծնվել է 95 երեխա, որից՝ 50 տղա, 45 աղջիկ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետությունում նահանջ տարի համարվող 2020 թվականի փետրվարի 29-ին ծնվել է 40 երեխա՝ 21 աղջիկ և 19 տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենաշատ երեխաները ծնվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ 4-ական երեխա:
Արարատի մարզում ծնվել է 3 աղջիկ, Արմավիրում՝ 1 աղջիկ, Շիրակում՝ 1 աղջիկ և 3 տղա, Լոռու մարզում՝ 1 աղջիկ և 2 տղա, Տավուշում՝ 1 աղջիկ, Սյունիքում՝ 1 աղջիկ, Գեղարքունիքում՝ 2 աղջիկ և 2 տղա, Կոտայքում՝ 1 աղջիկ: Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում փետրվարի 29-ին երեխա չի ծնվել:
![]()