![]()
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։
Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով, ընդհանուր 17։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 32561։
![]()