Նոր մանրամասներ 78-ամյա կնոջ մահվան դեպքից. զոքանչին ծեծելու ու շանը նրա վրա բաց թողնելու կասկածանքով որոնվում է 37-ամյա փեսան

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:

Դրանից հետո Գ. Գևորգյանը կեղծ ալիբի է ստեղծել, որ իբրև շունն է դրսում արձակվել Գ. Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:

Ինչպես ավելի վաղ հայնտել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել էր տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ