![]()
Սննդաբան Լիլիթ Բասյանը Instagram-յան էջում հրապարակված կադրին կից գրել է․
«Դե ինչ, շարունակեմ իմ հրապարակումը հոգեկան հանգստության մասին.
✅բաց թողեք ձեր զայրույթը։ Թող ուրիշների հոգում փոթորիկ լինի, իսկ ձեզ մոտ՝ հանգստություն։
✅Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել, պետք էլ չի։
✅Շնորհակալ եղեք չկամներին, նրանց, ովքեր ձեր մասին վատն են խոսում, ժպտացեք նրանց։ Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ։
✅Հավատացեք, այդպես դուք թույլ չեք լինի, այդպես դուք անհաղթ կլինեք։
✅Մի փնտրեք արդարություն։ Ուղղակի ազատություն տվեք ձեզ։ Թող շրջապատում բոլորը ճիշտ լինեն։ Ձեր գիտակցության այգում միայն ծաղիկներ և արև հիմնեք։
✅Ամեն անգամ, երբ էմոցիաները սկսեն իշխել, փակեք աչքերը, պատկերացրեք թռիչքը՝ կարծես դու թռչուն եք։ Հավատացեք, դա օգնում է, ինչպես ոչինչ։
✅Ամեն առավոտ արթնանալիս միացրեք մանթրան
✅Մի վերադարձեք անցյալ։ Քանի դեռ դուք հիշում եք անցյալի վիրավորանքները, չեք կարող վայելել ներկան։
✅Եթե ունեք սիրելի զբաղմունք (յոգա, երգել, ճամփորդել), ոչ մի դեպքում մի զրկեք ձեզ դրանից։
✅Ձեզ համար թալիսման ստեղծեք ու կրեք այն։ Այսպես ենթագիտակցորեն կզգաք, որ նեգատիվը չի ազդի ձեզ վրա։
✅Օրագիր պահեք, որում կկիսվեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։
✅Օրը մի քանի անգամ մտովի համոզեք ձեզ, որ դուք ուժեղ եք։
✅Մի դատեք ձեզ, ձեզ առանց այդ էլ շատ են դատում։
✅Սիրելիներս, սիրեք ձեր հարազատներին, ինչպես ինքներդ ձեզ։ Ուղղակի ապրեք և պահեք ձեր մեջ բարությունը։ Ապրումակցեք չար մարդկանց, հավատացեք, նրանց համար ավելի բարդ է. նրանց կյանքում չկա լույս, այնտեղ միշտ անձրևներ են։ Ռուսերեն տարբերակը՝ մեկնաբանությունում»։
![]()
![]()