Երևանում բեռնատար դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:50-ի սահմաններում, 48-ամյա Միխաիլ Դեսյատովը իր վարած MAN մակնիշի 297 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Դեսյատինը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ