«Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու»․ ինչն է բարկացրել Թեհմինա Վարդանյանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ

Ողջ գիտակցկան կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական քայլում եմ առնվազն 13-18 կմ: Պատկերացնու՞մ եք` ինչե՜ր ու ինչե՜ր եմ տեսնում` փնթի փողոցներից, սնկի պես աճող ճիվաղ կրպակներից սկսած մինչև օրերով սատկած ու նույն տեղում մնացած կենդանիներ:

Հիմա ասեք` արդյո՞ք առողջարար է քայլելը: Անիմաստ է նույնիսկ քաղաքային իշխանության աշխատանքը մեկնաբանելը, խորհուրդ տալը, առավել ևս գնահատելը:

Այս տեսարանին ուղղակի չկարողացա չանդրադառնալ: Սայաթ-Նովայի պողոտան է: Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն: Ոչ, սա նախնադարյան նկար չէ: Սա Երևանն է մեր օրերում:

Տարեկան կտրվածքով համաննքային բյուջեից միլիարդներ են դուրս գրվում աղբահանության հիմնարկին: Ո՞վ է յուրացնում այդ գումարները կամ ո՞վ է ուտում նախատեսված ավելները:

Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու!!!

Երբ չգիտես` ո՞րն է ճիշտՈղջ գիտակցկան կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական…

Posted by Թեհմինա Վարդանյան on Sunday, May 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ