Արցախի նորընտիր նախագահը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետի այցից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գյուղատնտեսական նշանակության տարածքներ այցից:

«Հարգելի՛ հայրենակիցներ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին այցելել ենք գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության արցախյան հաջողված օրինակներ հանդիսացող տնտեսություններ: Տեղերում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մեր ժողովրդի պարենային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Պայմանավորվել ենք համատեղ ջանքերի գործադրմամբ նոր քայլեր ձեռնարկել մեր միասնական հայրենիքի չօգտագործված գյուղատնտեսական պոտենցիալն իրացնելու ուղղությամբ:

Համոզված եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տա, քանի որ ունենք եւ՛ կամք, եւ՛ համապատասխան ներուժ»,- գրել է նա:

Համատեղ ջանքներով կապահովենք մեր ժողովրդի պարենային անվտանգությունը

Հարգելի՛ հայրենակիցներՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին այցելել ենք գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության արցախյան հաջողված օրինակներ հանդիսացող տնտեսություններ: Տեղերում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մեր ժողովրդի պարենային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Պայմանավորվել ենք համատեղ ջանքերի գործադրմամբ նոր քայլեր ձեռնարկել մեր միասնական հայրենիքի չօգտագործված գյուղատնտեսական պոտենցիալն իրացնելու ուղղությամբ:Համոզված եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տա, քանի որ ունենք եւ՛ կամք, եւ՛ համապատասխան ներուժ:

Posted by Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan on Sunday, May 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ