![]()
Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մի քանի օր անդադար տեղացող հորդառատ անձրևներն այսօր լուսադեմից վերածվել են ձյան տեսքով տեղումների, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով:
Ամասիայում ու Արփի լճի հարակից գյուղերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իսկ ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 10 սմ-ի: Կանաչած դաշտերը, ծաղիկներն ու նոր բողբոջող ծառերը ծածկվել են թաց ձյան շերտով, օդի ջերմաստիճանը նվազել է:
Ըստ տեղի բնակիչների՝ ձյան տեղումներին հաջորդող օրերին եղանակը կբացվի ու կտաքանա:
![]()