Արմեն Ամիրյանի «թեթև ձեռքով» աշխատանքից ազատված քաղաքացիները խնդրանքով դիմում են վարչապետին

Ժաննա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԲԱՑԻ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ, ՆԱԵՎ ՈՒՆԵՆ ԱՅՆՔԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՐԵՔ ԱՏՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՒ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎՃԻՌԸ:

Հարգելի, պարոն վարչապետ, ի դեմս ինձ, ձեզ են դիմում ՀՀ Մշակույթի նախարարության Հ. Շարամբեյանի անվ. Ժող. ստեղծագործության կենտրոնի գիտ.աշխատողները, ովքեր տնօրեն Հովիկ Հովեյանի /Հովհաննիսյան/ և նախկին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի <<թեթև ձեռքով>>, առանց կառավարության որոշման և նախարարի հրամանի, փաստացի՝ բանավոր համաձայնության հիման վրա, անօրինական կերպով ազատվել են աշխատանքից և շուրջ երեք տարի է գտնվում են դատական վճիռը իրագործելու անվերջանալի քաշքշուկի մեջ:

Քաղաքացիական գործի համարն է՝ ԵԿԴ/4910/02/17 : Դատարանի Առաջին Ատյանի վճռն է. անվավեր ճանաչել հայցվորներին աշխատանքից ազատելու հրամանը, հայցվորներին վերականգնել նախկին աշխատանքում՝ վերջիններիս վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 2019 թ. դեկտեմբերից գործն ուղարկվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ դատական վճիռը օրինական ուժի մեջ մտցնելու նպատակով:

Ի զարմանս մեզ, նույնիսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մինչ այսօր չի կարողանում հարկադրել Հովիկ Հովեյանին կատարելու դատարանի վճիռը: Վերիջինս շարունակում է լկտիաբար անտեսել դատական երեք ատյանների որոշումը և մեզ պահում է հարկադիր պարապուրդի մեջ: Իսկ գումարի հատուցման մասին նույնիսկ չի էլ մտածում: Մեզ համար անհասկանալի է գործի այսպիսի ընթացքը: Այսօր մենք զրկված ենք աշխատելու մեր օրինական իրավունքից, մինչդեռ Հովիկ հովեյանը, արհամարհելով օրենքը, շարունակում է պաշտոնավարել:

Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը այս հարցին վերջնական լուծում տալու, արդարությունը վերականգնելու, օրինազանցներին պատժելու, մտավորականի և ՀՀ հպարտ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հարցում: Հարգանքներով՝ Հ. Շարամբեյանի անվան Ժող. ստեղծագործության կենտրոնի անօրինականության զոհ դարձած մի խումբ աշխատակիցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ