![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքում է: Նա տեղեկանում է պացիենտների վիճակի մասին:
Մինչ այդ նա այցելել էր վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք
Posted by Arsen Torosyan on Sunday, May 10, 2020
Ախտորոշիչ բաժանմունք
Posted by Arsen Torosyan on Sunday, May 10, 2020
![]()