ՌԴ-ում հսկայական թվով կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերվել

Ռուսաստանում, 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 11012 դեպք է հայտնաբերվել: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում են Մոսկվայի կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից:

Նշվում է, որ վարակվածների 42.4% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ:

Նաև անցած օրվա ընթացքում գրանցվել է 88 մահ, բուժվել է 2390 հիվանդ:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 85 շրջաններում կազմել է 209688, մահացել է 1 915 մարդ, բուժվել է 34 306-ը:

Ռուսաստանում ավելի քան 5,4 միլիոն թեստ են անցկացրել կորոնավիրուսի հայտնաբերման համար: Հստակեցվում է, որ անցած օրվա ընթացքում 226 հազար թեստ է անցկացվել վարակի հայտնաբերման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ