«Մորս համար անակնկալ եմ պատրաստել»․ Քիմ Քարդաշյան

Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում Մայրերի օրվա կապակցությամբ շնորհավորել է մորը՝ Քրիս Ջեներին։

Հրապարակված կադրում Քիմը կիսվել է Քրիս Ջեների՝ 1980-ականների վերջին արված բիկինիով լուսանկարով, որն արվել է որդու՝ Ռոբի ծնվելուց անմիջապես հետո:

«Մորս անակնկալ եմ մատուցել. գտել եմ նրանց հարսանեկան լուսանկարիչ Ալֆրեդ Գարսիային, որը լուսանկարել է նրանց 1978 թվականին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, գնել եմ նրա այն տեսախցիկը, որով նա արել է ծնողներիս հարսանիքի լուսանկարները, եւ լուսանկարներից ֆոտոալբոմ պատրաստել։

Սրանք լավագույն հիշողություններն են։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այն հանձնելու մորս»,- գրել է Քիմը։

«Շնորհավոր Մայրերի օրը։ Ես սիրում եմ քեզ այս աշխարհում ամեն ինչից առավել»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ