«Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր․..». վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր, ծանոթացանք զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական աշխատանքներին եւ զորամասերից մեկում ներդրված նոր սննդակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են նաև գյուղատնտեսական նշանակության տարածքներ և բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընկերություն:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:

Արցախում այցելեցինք զորամասեր եւ պաշտպանական դիրքեր

Արցախում այցելեցինք զորամասեր եւ պաշտպանական դիրքեր, ծանոթացանք զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական աշխատանքներին եւ զորամասերից մեկում ներդրված նոր սննդակարգին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 9, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ