«Ես Սերժին չեմ քննադատել… ես ծաղրել եմ նրան ու նրա ստեղծած համակարգը…». Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Արմանի հետ մեծամասամբ համաձայն եմ։ (Հղումը մեկնաբանություններում):

Քննադատությունը կարող է ծառայել ի օգուտ պետության, երկրի , եթե քննադատվողը (որոշում կայացնողը) քննադատությանն ու քննադատողին չի նայում որպես թշնամու, հակառակորդի, որպես վատաբանողի, այլ փորձում է այդ քննադատության մեջ գտնել իր թույլ կողմերը և շտկել դրանք, գտնել իր բացթողումների պատճառները և վերացնել դրանք, փորձում է հաշվի նստել ասողի և ասվածի հետ։

Ես Սերժին չեմ քննադատել։ Ես ծաղրել եմ նրան ու նրա ստեղծած համակարգը։ Որովհետև Սերժին քննադատելու իմաստը չկար։ Նա, ոչ լսելու էր քո քննադատությունը, ոչ էլ փորձելու էր շարժվեր ըստ քննադատական նյութի նշած բացերի։ Սերժը ստեղծել էր իրեն հարմար, իրեն հարազատ, իրեն ծառայող համակարգ և որքան էլ այն մեզ դուր չգար, որքան էլ, ու այն վնաս էր պետությանը, նույնքան անհրաժեշտ էր իրեն և իր օլիգարխիկ կլանին։

Երեկվա միջադեպի վերաբերյալ Փաշինյանի ելույթից հետո, ես հասկացա, որ իմաստ չունի այլևս քննադատել մի մարդու, ով ամեն կերպ փորձում է արդարացնել այն, ինչն արդարացնելու տեղ չունի։ Ինչի մեջ քննադատել` հեղափոխության արժեքներից հեռանալու՞, համակարգը փոխելու փոխարեն իր պահանջներին ադապտացվելու՞, չսկսած ռեֆորմները ձախողելու՞… է, էդ ամեն ինչը իրենք ինձանից լավ գիտեն։ Իրենք գիտեն, թե ինչ են անում, ու ինչի համար են անում։ Բոլոր այն բացերը, որը պիտի քննադատվի, իրենք քննադատողներին առաջ են քննադատում։ Խնդիրը խնդիրները ընկալելու մեջ չի, այլ խնդիրների լուծմանն ուղղված կամքի գոյության, մեթոդների ընտրության, այլընտրանքի նկատմամբ բաց լինելու մեջ է։

Հիմա, եթե էս մարդիկ (կամ մարդը) փոխանակ խնդիրների հիմնավոր պատճառները փնտրի, գտնի, մատնանշի, լուծումներ առաջարկի, դրա փոխարեն խնդիրը գիտակցելով հանդերձ, պարզապես մեղավորներ է փնտրում, արդարացումներ է փնտրում, էդ մարդուն քննադատելը դառնում է աննպատակ։

Էստեղ մնում է միայն ծաղրել։ Այո։ Ու ես ցավով նկատեցի երեկ, որ ԱԺ-ում տեղի ունեցածից նկատմամբ վերաբերմունքը միայն ծաղրով է դրսևորվում։ Երբ հասկանում ես, որ Ազգային ժողովում «ծնոտ պոկողին» փոխարինել է «վիզ քաշողը», ու կառավարող ուժի ղեկավարը, առաջնորդը, համար մեկը, լիդերը, սուպերվարչապետը, ասիչը, ճշտի բաստիոնը, ամբիոնից մի կողմից ներողություն է խնդրում, մյուս կողմից փորձում է արդարացնել ու մեղադրել կատարվածի մեջ ուրիշներին (չնայած ուրիշներն էլ են մեղավոր), հասկանում ես, որ ծաղրելու բացի այլ բան չի մնում։

Բայց ինչ կտա ծաղրը։ Սա Սերժի իշխանությունը չի, որ ծաղրենք` վռնդենք ու համարենք, որ գործ ենք արել։ Բայց մյուս կողմից սա մեր իշխանությունն էլ չի, որովհետև ոչ միայն շեղվել է հեղափոխական օրակարգից, այլ հետևողականորեն տապալել է այն։ Եվ ուրեմն ինչ է մնում անել։

Նվազագույնը, որ կարծում եմ մեզ պիտի էս պահին հետաքրքրի, դա պերմանենտ հեղափոխությունների փուլ չմտմելն է։ Բայց դրա համար էլ միայն իմ ու քո չքննադատելը բավարար չի, չծաղրելը բավարար չի։ Պերմանենտ հեղափոխությունների փուլ չմտնելու համար մեզ էլի անհրաժեշտ է, որ կառավարող ուժի մեջ եղած մեր ընկերները հասկանան դրա կարևորությունը, ու հասկանան, որ դրանից խուսափելու համար միևնույնն է էլի պետք է հետ գնալ հեղափոխության արժեքներին ու օրակարգին։ Ու որ օրինակ Ամուլսարի նման հարցերում, որոնց դեպքում այլևս հետադարձ չկա, պերմանենտ հեղափոխություններից խուսափելը կորցնում է առաջնայինութնունը, մեկ այլ արհավիրքի նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ