«Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:

Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում:

Արդեն երրորդ տարին անընդմեջ մայիսիյան եռատոնը անցկացնում եմ Արցախում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ