«Մեր զինվորների 80%-ը սնվում է այսպես…». վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը

Մեր զինվորների 80 տոկոսը այլեւս սնվում է այսպես։  Մինչեւ տարեվերջ այսպես կսնվի ժամկետային զինծառայողների 100 տոկոսը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Մեր զինվորների 80 տոկոսը այլեւս սնվում է այսպես։ Մինչեւ տարեվերջ այսպես կսնվի ժամկետային զինծառայողների 100 տոկոսը։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, May 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ