« Հպարտ եմ, որ կրում եմ իր անունը»․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր պապի հուշամեդալներն ու կից գրառում կատարել․

«Ալոյան Լևոն Մովսեսի: Հպարտ եմ, որ կրում եմ իր անունը: #պապիկս»:

Հավելենք, որ Լևոն Քոչարյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 — 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ