![]()
Անգլիայի Ստաֆորդշիր կոմսության Սթոք-օն-Թրենթ քաղաքից 6-ամյա մի տղա փրկել է իր հղի մորը, երբ նա կորցրել էր գիտակցությունն սեպսիսի պատճառով:
31-ամյա Նիկի Լյուիսը մի օր երեկոյան իրեն վատ էր զգացել եւ, հոգնածություն զգալով, գնացել էր քնելու: Այդ ժմանակ կինը գտնվում էր հղիության 26-րդ շաբաթում (նորմալ հղիությունը տեւում է 40 շաբաթ): Ամուսինն այդ երեկո աշխատանքի էր գնացել:
Որոշ ժամանակ անց նրա 6-ամյա որդի Մաքսը եկել էր տեսնելու, թե ինչպես է մայրն իրեն զգում: Նա չէր կարողացել արթնացնել մորը եւ iPad-ի միջոցով անմիջապես զանգահարեց մորաքույր Սոնյային: Նա իր մորաքրոջը ասաց, որ վախեցած է, քանի որ մայրը տարօրինակ է շնչում:
Սոնյան անմիջապես շտապօգնություն էր կանչել եւ արագ եկել էր քրոջ տուն: Բժիշկներին տուն մուտք գործել օգնելու համար Մաքսը կանգնել էր աթոռակի վրա, դարակից վերցրել էր մուտքի դռան բանալիները եւ փոստարկղի միջոցով փոխանցել էր դրանք բուժաշխատողներին:
![]()
Բժիշկները Նիկիին գիտակցության էին բերել եւ տարել հիվանդանոց, որտեղ կնոջ մոտ սեպսիս էր ախտորոշվել: Նա մեկ շաբաթ անցկացրել էր հիվանդանոցում:
Երբ Նիկին վերականգնվել էր, բժիշկները նրան տեղեկացրել էին, որ եթե չլիներ նրա որդու արագ արձագանքը, ապա կինը կմահանար, ինչպես եւ` նրա չծնված երեխան:
Մի քանի ամիս անց Նիկին դուստր էր ունեցել:
![]()
![]()