Ռուս աշակերտը մեկ ժամ կանգնել է մեխերի վրա՝ նոր ռեկորդը սահմանելով


Եկատերինբուրգում ապրող աշակերտուհին բոբիկ ոտքերով մեխերի վրա կանգնելու նոր ռեկորդ է սահմանել՝ այն նվիրելով ԽՍՀ Հայրենական պատերազմի վետերաններին։ Կառոլինա Չեռնիխը մեխերի վրա կանգնած մնացել է 1 ժամ 17 րոպե։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta-ն։

11-ամյա աղջիկը պատմել է, որ ցանկանում էր որևէ քաջ քայլով նշանավորել այդ օրը։ Նա որոշել է, որ մեխերի վրա բոբիկ կանգնելը բավական քաջ արարք է՝ դրանով վետերաններին շնորհակալություն հայտնելու համար։ Աշակերտուհին պատմել է, որ մեխերի վրա կանգնելու ամեն րոպեն նվիրել է պատերազմից հետո անցած խաղաղ տարիներին։

Հաղթանակից 75 տարի անց գրանցված ռեկորդը, ըստ աղջկա, հեշտ չի տրվել իրեն։ Աշակերտուհին պատմել է, որ 45-րդ րոպեին արդեն հոգնել էր ու ցանկանում էր իջնել մեխերի վրայից, սակայն հավաքել է իրեն ու ռեկորդը հասցրել մինչև անհրաժեշտ ժամը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ