Անգլիական Նորիջ քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել մի շարք հիվանդություններ ունեցող նորածին աղջկա կյանքը:
26-ամյա Մենիարը տեղափոխվել էր հիվանդանոց հղիության 21-րդ շաբաթում (նորմայում հղիությունը տեւում է շուրջ 40 շաբաթ). նրա մոտ կասկածվում էր վարակ:
Մի քանի օր անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, ծնվել է փոքրիկ Լիլին, որը կշռել է ընդամենը 511 գրամ: Փոքրիկն անմիջապես տեղավորվել էր նորածինների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ անցկացրել բազմաթիվ շաբաթներ՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Հիվանդանոցում անցկացրած ժամանակահատվածում փոքրիկ Լիլիի մոտ հայտնաբերվել էր 3 վարակ, աղիքային անանցանելիություն, ուղեղում արնազեղում եւ աղիների հետ խնդիրներ, որոնք պահանջում էին վիրաբուժական միջամտություն:
«Մենք ապրում էինք տվյալ օրով: Ցանկացած առաջընթաց մեզ համար նշան էր, որ նա ադապտացվում է եւ վերականգնվում: Նա սկսել էր արձագանքել իմ ձայնին եւ բացել աչքերը, երբ ես մտնում էի պալատ եւ խոսում նրա հետ: Նա շնորհում էր ինձ հիանալի լայն ժպիտով»,-հիշում է Մենիարը:
Երկար պայքարից հետո բժիշկներին հաջողվել էր փրկել ժամանակից շուտ ծնված երեխայի կյանքը: Երեքշաբթի՝ մայիսի 5-ին, բժիշկները թույլ են տվել նրան տուն տանել:
«Ես չէի կարող հավատալ դրան: Լիլիի լույս աշխարհ գալուց հետո առաջին ամիսներին ոչ ոք չգիտեր՝ կկարողանայինք արդյոք մենք տուն վերադառնալ որպես լիարժեք ընտանիք»,-խոստովանել է երիտասարդ մայրը:
83 դիտում , 1 դիտում այսօր