«Այս հաղթանակը ձեռք բերվեց տառապանքի, խիզախության ու համառության շնորհիվ…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա առթիվ: 75 տարի առաջ մեր ժողովուրդը, նախկին ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ համատեղ հաղթանակ տարավ ֆաշիզմի նկատմամբ: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային մեծ տառապանքների, զոհերի, աննախադեպ խիզախության և համառության շնորհիվ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին` այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով:

Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել և ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ