![]()
Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:
Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, որտեղ ծառայում էր եղբայրը:
«Երբ գնացի Արցախ ու շրջեցինք դիրքերում, նկատեցի անվադողերով պատրաստված դիտակետերը, դրանց անհրաժեշտությունը զինվորներն ու սպաները շատ կարևորեցին ու ասացին, որ եթե բոլոր դիտակետերը պատրաստված լինեն անվադողերով, ապա անվտանգությունն ավելի ապահով կլինի:
Վերադարձա Գյումրի ու որոշեցի հենց այդ օրվանից էլ զբաղվել անվադողեր հավաքելով: Բոլոր ծանթներս, հայրս, եղբորս ընկերներն ու անծանոթ մարդիկ ներգրավվեցին այս գործում ու առաջին խմբաքանակը սահման ուղարկեցին մի քանի ամիս անց»,- իր նախաձեռնության մասին է պատմում Ժորա Աբգարյանը:
Անվադողերի մեծ մասը տրամադրում են վուլկանիզացիաները, տեղեկացնում են, որ կա հավաքված խմբաքանակ, իսկ տղաները մեքենաներով շրջում, հավաքում և մեկ վայրում են կենտրոնացնում վարորդների համար անպիտան դարձած, բայց բանակին անհրաժեշտ անվադողերը:
Մանրամասները՝ ShantNews-ի տեսանյութում
![]()