![]()
Վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» միջպետական հեռուստաալիքին ու նաև պատասխանել այն հարցին, թե ինչ է նշանակում ղեկավարել Հայաստանի կառավարությունը, ինչ է նշանակում լինել երկրի ղեկավար։ Փաշինյանը մեջբերել է կորոնավիրուսային իրավիճակը։
Նա նշել է, որ կան նաև կանխատեսելի իրողություններ, ինչպես տնտեսության զարգացումը, միջազգային հարաբերությունները, ներքին քաղաքական կայունության հաստատումը և այլն։ Սակայն հիմնական շեշտը Փաշինյանը դրել է հենց անսպասելի իրավիճակների վրա։
«Պետության առաջնորդի աշխատանքում շատ են անորոշությունները։ Ինչպես ցույց տվեց կորոնավիրուսը, պետք է պատրաստ լինել ցանկացած անսպասելիության»,- ասել է Փաշինյանը։
Իսկ հանգստանալու և ուժերը վերականգնելու մասին հարցին պատասխանելիս Փաշինյանն ասել է, որ պետություն ղեկավար լինելը նշանակում է այդ պետության ղեկավարը լինել օրը 24 ժամ։ Նա նշել է, որ նույնիսկ գիշերով կարելի է զանգ ստանալ ու ստիպված լինել կարևոր խնդիրներ լուծել։
Փաշինյանի խոսքով՝ պետք է սովորել աշխատանքի ընթացքում, դրան զուգահեռ: Նա վստահ է, որ բոլոր ղեկավարն են այդպիսի մեթոդի դիմում։
![]()