Ծնվել է Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

Ֆեյսբուքյան օգտատեր Թագուհի Օհանյանը հետևյալ գրառումն է արել.

«Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը՝ Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»:

Դավիթ Գրիգորյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:

Ինչպես հայնել էինք, 2019 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի հարսանիքը։

Դավիթը հայտնել էր, որ մեծ հարսանիք է անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: 

Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ